ԵՄ-ի ԱԳ նախարարները կքննարկեն Աֆղանստանի շուրջը գործողություններն օտարերկրյա զորակազմերի դուրսբերումից հետո
Եվրամիության արտաքին գործերի նախարարները կքննարկեն Աֆղանստանի շուրջը միության գործողություններն այնտեղից օտարերկրյա զորակազմերի դուրսբերումից հետո: Հուլիսի 12-ին այդ մասին հայտարարել Է Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը Բրյուսելում արտգործնախարարությունների ղեկավարներ մակարդակով ԵՄ-ի խորհրդի նիստին ժամանելուց հետո:
«Մենք կքննարկենք այն գործողությունները, որոնք ԵՄ-ն պետք Է ձեռնարկի Աֆղանստանից արեւմտյան զորքերի դուրսբերումն ավարտվելուց հետո»,- հայտնել Է նա՝ չճշտելով մանրամասները: Նրա խոսքով՝ Բրյուսելի նախարարական հանդիպմանը նաեւ կքննարկվի իրադրությունը Մերձավոր Արեւելքում, Լիբանանում եւ Եթովպիայում:
Նախարարները կքննարկեն նոր տեխնոլոգիաների ազդեցությունը միջազգային օրակարգի վրա եւ Եվրամիության արտաքին քաղաքական նոր հայեցակարգը՝ «ԵՄ-ի ռազմավարական կողմնացույցը»: ԱՄՆ-ը եւ ՆԱՏՕ-ն Աֆղանստանից իրենց զորքերի դուրսբերումն սկսել են այս տարվա մայիսի 29-ին՝ երկրում 20 տարվա ռազմական ներկայությունից հետո: Հուլիսի սկզբին «Թալիբան» շարժումը վերահսկողության տակ Է վերցրել շրջանները հինգ երկրների՝ Իրանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, ՉԺՀ-ի եւ Պակիստանի հետ Աֆղանստանի սահմանների երկայնքով՝ արեւմտյան կոալիցիայի զորքերի դուրսբերման ֆոնին:
Ինչպես հայտարարել Է Աֆղանստանի զինված ուժերի նոր հրամանատար Վալի Մոհամադ Ահմադզայը, բանակի համար առաջնահերթությունը երկրի հիմնական քաղաքների, սահմանային անցումների եւ խճուղիների պաշտպանությունն Է թալիբներից: Նրա խոսքով՝ «Թալիբանի» պարագլուխները մտադիր են նախ կտրել հիմնական ճանապարհները, որնցով կատարվում Է ապրանքների մատակարարումը, իսկ այնուհետեւ հարձակում ծավալել քաղաքների եւ շրջանների վրա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ