Մալաթիայի ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել
Հունիսի 11-ին ոստիկանության Մալաթիայի բաժին հաղորդում էր ստացվել, որ Բաբաջանյան փողոցի շենքերից մեկի մի բնակարանից գողություն է արվել:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ ժամը 13.15-ից 14.25-ն ընկած ժամանակահատվածում հարմարեցված բանալիով բացել են բնակարանի դուռը և գողացել ոսկյա զարդեր:
Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է 21-ամյա մի տղամարդ, որը հայտնաբերվել և բերման է ենթարկվել բաժին։ Նա տվել խոստովանական ցուցմունք և ձերբակալվել:
Օպերատիվ-քննչական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է նաև գողոնը: Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարծիքներ