Լուկակուն չի օգնի «Ինտերին» «Ռեալի» դեմ խաղում

Լուկակուն չի օգնի «Ինտերին» «Ռեալի» դեմ խաղում

Միլանի «Ինտերի» բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն չի մասնակցի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրի՝ «Ռեալի» դեմ խաղին, հայտնում է Corrieredellosport-ը:

27-ամյա Լուկակուն Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի՝ «Շախտյորի» դեմ խաղում ստացել է ձախ ոտքի մկանային վնասվածք:

Հիշեցնենք, որ «Շախտյոր» - «Ինտեր» հանդիպումն ավարտվել է ոչ ոքի՝ 0:0 հաշվով:

«Ռեալ Մադրիդ» - «Ինտեր» հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 4-ին Երևանի ժամանակով 23:55-ին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում