ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանը դեռ չի որոշել՝ կվերցնի Արթուր Վանեցյանի մանդատը թե՞ ոչ

ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանը դեռ չի որոշել՝ կվերցնի Արթուր Վանեցյանի մանդատը թե՞ ոչ

Ինչպես արդեն տեղեկացրել էինք «Պատիվ Ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը մանդատը դնելու դիմում է ներկայացրել Ազգային Ժողովի աշխատակազմին, իսկ դաշինքի նախընտրական ցուցակում հաջորդը` ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանն է։

Գրիգորյանը Civic.am-ի հետ զրույցում նշեց, որ ինքը տեղյակ չէ Վանեցյանի դիմումից, հետևաբար չի կարող ասել՝ կվերցնի՞ մանդատը, թե՞ ոչ։ Հարցին, թե ամեն դեպքում, ո՞րն է իր անձնական դիրքորոշումը, Գրիգորյանն ասաց, որ իր կարծիքով պայքարը պետք է շարունակել, Վանեցյանն էլ չպետք է հրաժարվի մանդատից, բայց եթե Արթուր Վանեցյանը նման որոշում կայացնի և հերթը հասնի իրեն, ապա, այդ ժամանակ էլ որոշում կկայացնի՝ վերցնե՞լ մանդատը, թե՞ ոչ։

Այդ ընթացքում Արթուր Վանեցյանը ֆեյսբուքյան իր էջով հաստատեց մեր տեղեկությունները, նշելով, որ օրենքով սահմանված կարգով դիմում է ներկայացրել պատգամավորական մանդատը վայր դնելու վերաբերյալ։ Արթուր Վանեցյանը նշել է նաև, որ դադարում է գոյություն ունենալ ՀՀԿ-ի հետ իրենց ձևավորած «Պատիվ ունեմ» դաշինքը և «Հայրենիք» կուսակցությունը շարունակում է իր գործունեությունը խորհրդարանից դուրս:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում