Տրինիդադ և Տոբագոյում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Շաբաթ օրը Տրինիդադ և Տոբագոյի ափերի մոտ 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Newsday տեղական թերթը ՝ վկայակոչելով սեյսմոլոգների տվյալները։
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է 17 հազարից ավելի բնակչություն ունեցող Սկարբորո քաղաքից 35 կմ հարավ-արևմուտք։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
Կարծիքներ