Մեկ մարդ է զոհվել եւ առնվազն յոթը վիրավորվել Չիկագոյում տեղի ունցած հրաձգության հետեւանքով
Մեկ մարդ զոհվել, առնվազն յոթը տուժել Է մարտի 26-ին Չիկագոյի (Իլինոյսի նահանգ) հարավում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով: Այդ մասին հաղորդել Է Chicago Sun-Times թերթը՝ վկայակոչելով ոստիկանության հայտարարությունը:
Ինչպես հայտնում Է հրատարակութունը, միջադեպը տեղի Է ունեցել գիշերը Չիկագոյի շրջաններից մեկում՝ Էշբեռնում:
Չիկագոյի ոստիկանությունիը հայտնել Է, որ կեսգիշերից անմիջապես հետո 79-րդ փողոցում առնվազն երկու տղամարդ կրակ Է բացել բազմության վրա: Իրավապահ մարմինների տվյալներով՝ 26-ամյա տղամարդը հրազենի վերք Է ստացել գլխին, նա մահացել Է տեղում: Ինչպես ճշտում Է թերթը, բոլոր տուժածները հոսպիտալացվել են, նրանցից երկուսը գտնվում են ծանր վիճակում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ