Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստները Եվրո-2024-ի իրենց մրցանակային գումարի մի մասը կնվիրաբերեն անօթևաններին օգնելու համար

Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստները Եվրո-2024-ի իրենց մրցանակային գումարի մի մասը կնվիրաբերեն անօթևաններին օգնելու համար

Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստները որոշել են, որ Եվրո-2024-ին մասնակցելու համար ստացած մրցանակային գումարի զգալի մասը կնվիրաբերեն անօթևանների բարեգործական կազմակերպություններին։ Այս մասին հայտնում է Bild-ը։

Աղբյուրի համաձայն՝ այս մրցույթի 1/8 եզրափակիչ դուրս գալու համար Գերմանիայի հավաքականը ստացել է 50 հազար եվրո։ Եվրո-2024-ի քառորդ եզրափակիչ դուրս գալու դեպքում Գերմանիայի հավաքականը կստանա 100 հազար եվրո, կիսաեզրափակիչում՝ 150 հազար եվրո, եզրափակիչ դուրս գալու համար՝ 250 հազար եվրո, մրցաշարում հաղթելու համար՝ 400 հազար եվրո։

Հիշեցնենք, որ Եվրոպայի 2024 թվականի առաջնության 1/8 եզրափակչի փուլում Գերմանիայի հավաքականը կխաղա Դանիայի ընտրանու հետ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում