Արգենտինայի չեմպիոնության ու Մեսսիի փառքի հետևում Լիոնել Սկալոնին է. Ալֆրեդ Պետրոսյան

Արգենտինայի չեմպիոնության ու Լիոնել Մեսսիի փառքի հետևում մի հատ այ սենց համեստ մարզիչ կա Մեսսիի անունով, բայց Սկալոնի ազգանունով:
Ես տղեն գլուխը կախ, իրա գործը շատ լավ անելով, ՎԱՍՏԱԿԵԼԱ իրա փայ ոսկե մեդալը։ Գրեթե անփորձ լինելով եկավ Մեսսիից կախվածություն ունեցող ու մեծամասամբ no name-երով կազմված հավաքական։ Առաջին հայացքից իդեալական պայմաններ ձախողելու համար, բայց Լիոնել Սկոլանին նոր իրականություն ձևավորեց Արգենտինայում ու վերջապես երբեմնի անհատների կույտից ստացավ իսկական ԹԻՄ։
Ինքը իրա որոշումների մեջ տեղ չէր տալիս էմոցիաներին ու միայն ստատիստիկ տվյալների վրա հիմնվելով էր առաջ գնում։ Առաջին հայացքից շատ պարզ ու հասարակա հնչում ամեն ինչ, բայց իրականում տենց չի։ Դա անելու համար ֆւոտբոլային մեծ գիտելիքներ են պետք, մտքի հզուրությունա պետք, ինքնավստանություն ու համարձակություն։
Օրինակ Լաուտարոն չկարացավ հիմնական կազմում իրան արդարացնի, ֆսյո, նստումա զամեն, կապ չունի որ ինքը թոփ հարձակվողա։ Դի Մարիայի մոտ ինչ-որ բան էն չի ստացվում, ֆսյո, գնաց զամեն` կգա էն ժամանակ, երբ իրա կարիքը նորից ունենան։ Մարտինեսը ինչքան էլ որ լավ պաշտպան էր ու փայլուն մարզավիճակ հավաքեց Յունայթեդում մեկա չէր խաղացնում, որտև կոլոտա ու անգամ մի դրվագ էլ կրվի բոյի պատճառով դա կարա լինի ճակատագրական։ Դիբալային վապշե հաշված րոպեներ խաղացրեց։
Ու էս ամեն ինչի ամենահետաքրքիրն էնա, որ ինքը նման ռիսկային որոշումներ կայացնելով ճիշտ դուրս եկավ, քանի որ տեղի ունեցող իրավիճակը փորձում էր փոխել հենց նույն պահին, եթե իրա պլանով չէր գնում։ Չէր սպասում ինչ-որ բաների, որ սովորաբար մարզիչները սպասում են ֆուտբոլիստների անուններից ելնելով։ Նա կայացնում էր միայն շատ պրագմատիկ որոշումներ հիմնված հավանականության տեսության վրա։ Ու էս պրինցիպով էր պայմանավորված նաև շատ հաջող պենալ խփողների անունները ցանկում գրելը շատ ճիշտ հերթականությամբ։
Ու էս ֆիրմային գործելաոճի շնորհիվ էլ ինքը 36 խաղ Արգենտինայով անպարտելի շարք ունեցավ` նվաճելով 2 տիտղոս՝ Կոպա Ամերիկան և Ֆինալիսիման։ Իսկ այ էս անպարտելի շարքի ընդհատումն էլ փոխեց Աշարհի առաջնության գավաթի հետ։
Ֆեյսբուքյան օգտատեր Ալֆրեդ Պետրոսյանի էջից։
Կարծիքներ