Անկարան դեմ է Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին. Էրդողան

Անկարան դեմ է Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին. Էրդողան

Թուրքիայի  նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստի ժամանակ հայտարարել է, որ Անկարան ակնկալում է, որ Հելսինկին և Ստոկհոլմը իրական քայլեր կձեռնարկեն ահաբեկչության դեմ պայքարում:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Էրդողանն ընդգծել է, որ Անկարան դեմ է Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին՝ զուտ սկանդինավյան այս երկրների կողմից ահաբեկչական կազմակերպություններին աջակցելու պատճառով։

«Ինչպե՞ս կարող ենք հավանություն տալ ահաբեկչությանը աջակցող պետությունների հայտին»,- ասել է Էրդողանը` հիշեցնելով, որ առանց Անկարայի աջակցության Դաշինքի սահմանների ընդլայնումն անհնար է:

«Մենք բացահայտ հայտարարեցինք, որ դեմ ենք երկու երկրների՝ ՆԱՏՕ  մտնելուն՝ PKK-ի ահաբեկիչներին և այդ արյունալի կազմակերպության հետ կապված կառույցներին աջակցելու  պատճառով։ Հյուսիսատլանտյան դաշինքի առաքելությունն է ապահովել անդամ երկրների անվտանգությունը։ ՆԱՏՕ-ում ահաբեկչությանն աջակցելու տեղ չկա»,- հավելել է նա։

Նրա խոսքով՝ Թուրքիայի հակաահաբեկչական կուրսին աջակցելու Հելսինկիի և Ստոկհոլմի հայտարարությունները բավարար չեն, Թուրքիան իրական գործողությունների կարիք ունի:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում