Ձեր քաղաքական «հայրիկների» ձեռքերը բռնած՝ ձեզանից շատերը հեղափոխությունից հետո շտապում էին մոտակա ՔՊ գրասենյակ

Ձեր քաղաքական «հայրիկների» ձեռքերը բռնած՝ ձեզանից շատերը հեղափոխությունից հետո շտապում էին մոտակա ՔՊ գրասենյակ

Երեկ Freenews.am-ը գրել էր, որ ի պատասխան ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանի` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղված բանավեճի հրավերին, «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների օգնականները ֆլեշմոբ են սկսել, որով հրավիրում են ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին բանավեճի։ Ֆլեշմոբից հետո ֆեյսբուքյան տարբեր ԲՀԿ-ական օգտատերեր ու ԲՀԿ համակիրներներ սկսել են կոշտ մեկնաբանություններով պատասխանել իմքայլական օգնականներին, ինչին ի պատասխան «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանի օգնական, ՔՊ-ական Էմմա Պալյանն, ով ևս մասնակցում էր ֆլեշմոբին, իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.

Հայտնի «ղազագիր» գրողների քաղաքական ուժից մի քանի երիտասարդներ, որոնք զրկվելով իրենց ղեկավարության կողմից «ղազագրերի» արդյունքում ժողովրդից հետ պոկած և իրենց առյուծիկ ղեկավարին վերադարձրած գումարներից, սկսել են ակտիվանալ և խոսել քաղաքականությունից, արածներից և չարածներից։
Հարգելի տղաներ և շատ սիրելի աղջիկներ, մի՜ մոռացեք, որ ձեզանից շատերը, հեղափոխությունից հետո լինելով այլ կուսակցության անդամ, արագ շտապում էին մոտակա ՔՊ գրասենյակ, որ հնարավորինս շուտ համալրվեին հեղափոխություն կատարած իշխող քաղաքական ուժի կազմում` ձեր քաղաքական «հայրիկների» ձեռքերը բռնած, կամ հորդորով...
Այո՜, այստեղ կա արժեքային հարց, այո՜ ՔՊ-ի ցանկացած կուսակցականին կապում է գաղափարը և արժեքները, իսկ ձեզ` «ղազագիրը»։ Այնպես որ դուրս եկեք ձեր շեֆի թևի տակից ու համապատասխան կարգի հրավիրեք ձեզ, ինքնահաստատվելու այլ հարթարկ գտեք։ Այո, ես ՔՊ կուսակցության ներկայացուցիչ եմ և դա ասում եմ գլուխս բարձր, հպարտ ու դուխով, իսկ դուք, առնվազն, պիտի լռեք ու չխոսեք, քանի որ այն կուսակցության ներկայացուցիչն եք, որը փողից, խայտառակ անցյալից ու ներկայից բացի ոչինչ չունի, ամենակարևորը չունի՝ ՀՀ քաղաքացու սերն ու վստահությունը...Մի մոռացեք ձեր ով լինելը...Իսկ այն երիտասարդներին, ովքեր երեկվանից տագնապի մեջ են, խորհուրդ կտամ խորը շունչ քաշել և լավ, թուլացնող երաժշտություն լսել։ Հա, մեկ էլ չմոռանաք դիմակ կրել ու պահպանել հակահամաճարակային կանոնները։ Առողջ եղեք։ Այսքանն այս թեմայի շուրջ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում