Մասիսի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերել են Լոռու մարզում

Մասիսի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերել են Լոռու մարզում

Ոստիկանության Մասիսի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 1-ին Լոռու մարզի Աքորի բնակավայրից բերման է ենթարկվել 24-ամյա Նարեկ Պ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 147-րդ (Բնակարանի անձեռնմխելիությունը խախտելը) և 118-րդ (Ծեծը) հոդվածների մեղադրանքով: Այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Նարեկ Պ.-ն ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում