«Պոգոնը» հաղթեց «Վիսլային», Բիչախչյանը մասնակցեց խաղին
Լեհական Էկստրակլասայի 26-րդ տուրում «Պոգոնը» սեփական հարկի տակ 4:1 հաշվով հաղթեց «Վիսլային»:
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը հայտավորված էր խաղին, ու խաղադաշտ դուրս եկավ 86-րդ րոպեին, գրում է armsport.am-ը։
Այս խաղից հետո «Պոգոնը» 53 միավորով առաջատար է: «Ռակովը» 51 միավորով երկրորդն է, սակայն տուրի խաղը դեռ չի անցկացրել:
Կարծիքներ