Վանաձորում 15-ամյա տղայի ինքնասպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Վանաձորում 15-ամյա տղայի ինքնասպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

2021 թ. սեպտեմբերի 7-ին ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Բազումի բաժնում Վանաձոր քաղաքի բնակչուհուց ահազանգ է ստացվել այն մասին, որ իրենց տան բակում հայտնաբերել է անչափահաս որդու դին:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 07:55-ին, Վանաձոր քաղաքի բնակչուհին նույն քաղաքի Երևանյան խճուղում գտնվող իրենց տան բակում հայտնաբերել է 15-ամյա որդու դին՝ պարանով ծառից կախված վիճակում:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննության ընթացքում կատարվել են դեպքի վայրի, դիակի զննություններ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում