Կառավարությունը հավանություն է տվել «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծին
Կառավարությունը հավանություն է տվել «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծին։
ՀՀ-ում վայրի պահանջ չնախատեսող լիցենզավորման ենթակա գործունեության 13 տեսակներով զբաղվելու համար օտարերկրյա իրավաբանական անձանց տվյալ պետության կողմից տրված համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում լիցենզավորող մարմնի որոշմամբ կտրամադրվի թույլտվություն՝ բացառությամբ սահմանված դեպքերի։
Պարզեցված ընթացակարգով թույլտվություն կարող են ստանալ ԵՏՄ-ի, ԵՄ-ի անդամ երկրների, ԱՄՆ-ի, Կանադայի, Հարավային Կորեայի, ՉԺՀ-ի, Ճապոնիայի, Միացյալ Թագավորության, ԱՄԷ-ի, Վրաստանի, ԻԻՀ-ի իրավաբանական անձինք։
Կբարելավվի գործարար միջավայրը և օտարերկրյա ընկերությունները կկարողանան Հայաստանում տնտեսական գործունեություն իրականացնել՝ լիցենզավորվելով պարզեցված ընթացակարգով։
Կարծիքներ