Նորաբաց գյուղի 10-րդ փողոցում տուն է այրվել

Նորաբաց գյուղի 10-րդ փողոցում տուն է այրվել

Փետրվարի 24-ին, ժամը 00:40-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորաբաց գյուղի Երևանյան փողոցում այրվում է տուն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նորաբաց գյուղի Նոր թաղամասի 10-րդ փողոցի տներից մեկում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:20-ին, մարվել՝ 02:12-ին։ Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 35 քմ), հյուրասենյակն ու խոհանոցը (մոտ 30 քմ):

Հետևեք մեզ նաև Տելեգրամում