Իսրայելում ԱՄՆ դիվանագիտական առաքելությունը Իրանին հարվածելուց հետո սահմանափակել է անձնակազմի տեղաշարժը
Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը սահմանափակել է անձնակազմի տեղաշարժը Իրանի տարածքին Իսրայելի պատասխան հարվածի մասին հաղորդումներից հետո։ Այս մասին գրում է Times of Israel թերթը։
Ինչպես նշում է պարբերականը, դիվանագիտական առաքելությունը նախազգուշացում է արել անձնակազմին և նրանց ընտանիքներին, որում կոչ է արել սահմանափակել Թել Ավիվի, Բերշեբա և Երուսաղեմի տարածքներ երթևեկությունը՝ պատճառաբանելով, որ անհրաժեշտ է զգուշություն ցուցաբերել այն բանից հետո, երբ Իսրայելը սկսել է ռազմական գործողությունը։
Կարծիքներ