Նորամարգ գյուղում այրվում է ավտոմեքենա

Նորամարգ գյուղում այրվում է ավտոմեքենա

Հոկտեմբերի 21-ին, ժամը 02:12-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորամարգ գյուղում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:35-ին, մարվել` 02:58-ին: Այրվել է «Opel» մակնիշի ավտոմեքենան:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում