ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել Իրանի երկու ընկերությունների և չորս ֆիզիկական անձանց նկատմամբ
Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել Իրանից երկու ընկերությունների և չորս անձանց նկատմամբ, որոնք ենթադրաբար ներգրավված են կարևոր ենթակառուցվածքների վրա կիբերհարձակումների մեջ: Այս մասին ասվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
Ինչպես երևում է փաստաթղթից, սահմանափակումներ են մտցվել երկու ընկերությունների և չորս անձանց, այդ թվում՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) կիբերհրամանատարության ղեկավարի նկատմամբ։ ԱՄՆ գանձապետարանը պնդում է, որ նրանք «ներգրավված են վնասակար կիբեր գործունեության մեջ», որը ազդել է «ամերիկյան ավելի քան 10 ընկերությունների և պետական գործակալությունների վրա»։ Իր հերթին, ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտնել է, որ այս ենթադրյալ կիբերհարձակումների թիրախը եղել են նաև երրորդ երկրների ընկերությունները։
Կարծիքներ