Իսրայելցիները կրկին մասնակցել են Գազայում պատանդների ազատ արձակման բողոքի ցույցերին
Հազարավոր իսրայելցիներ կրկին զանգվածային ցույցերի են դուրս եկել՝ իշխանություններից պահանջելով հասնել Գազայի հատվածում պահվող պատանդներին անհապաղ ազատ արձակելուն, հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Ցույցերը տեղի են ունենում՝ չնայած Մերձավոր Արևելքում իրավիճակի կտրուկ վատթարացմանը, ինչը բարձրացրել է Իրանի կողմից Իսրայելի վրա նոր հարձակումների սպառնալիքը։
Ամենամեծ բազմությունը ավանդաբար հավաքվել է արևելյան Թել Ավիվի կառավարական շենքերի համալիրի տարածքում։ Ամեն շաբաթ օրը Կապլան փողոցում ՊՆ շենքի դիմաց անցկացվող հիմնական հանրահավաքն այս անգամ չեղարկվել է անվտանգության նկատառումներից ելնելով։
Կարծիքներ