Բոլիվիայում ռեկորդային 8,7 տոննա կոկաին են առգրավվել

Բոլիվիայում ռեկորդային 8,7 տոննա կոկաին են առգրավվել

Բոլիվիայի իրավապահ մարմիններն առգրավել են երկրի պատմության մեջ ամենամեծ քանակությամբ կոկաինը` 8,7 տոննա։ Այս մասին հայտարարել է Բոլիվիայի նախագահ Լուիս Արսեն։

«Մենք Բոլիվիայի ժողովրդին և միջազգային հանրությանը տեղեկացնում ենք, որ առգրավել ենք 8,7 տոննա կոկաին, որը պատրաստվում էին ուղարկել Նիդեռլանդներ»,- գրել է պետության ղեկավարը X սոցիալական ցանցում: Ինչպես նշել է Արսեն, սա Բոլիվիայի պատմության մեջ ամենախոշոր թմրանյութի առգրավումն է։

Երկրի ղեկավարի խոսքով՝ առգրավված բեռի արժեքը գնահատվում է 526 մլն դոլար։

Փայտե տախտակները, որոնք պետք է արտահանվեին, պատված էին կոկաինով։ Գործողության շրջանակներում չորս մարդ է բերման ենթարկվել։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում