Ընտրությունների երկրորդ փուլով Աբխազիայի նախագահ է ընտրվել Բադրա Գունբան

Ընտրությունների երկրորդ փուլով Աբխազիայի նախագահ է ընտրվել Բադրա Գունբան

Աբխազիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթել է փոխնախագահ Բադրա Գունբան:

Այս մասին ճեպազրույցում հայտարարել է հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Դմիտրի Մարշանը։

«Ձայների նախնական հաշվարկի համաձայն՝ նախագահի թեկնածու Բադրա Գունբան հավաքել է ձայների 54,73 տոկոսը, իսկ նրա մրցակից Ադգուր Արձինբան՝ 41,54 տոկոս քվե»,- ասել է նա։

Մարշանդը մանրամասնել է, որ Գունբայի օգտին քվեարկել է 54 հազար 954, իսկ Արձինբայի օգտին՝ 41 հազար 708 ընտրող։

«Այսպիսով, Բադրա Գունբան կրկնակի ընտրություններում ստացել է ամենամեծ թվով ձայները և ընտրվել Աբխազիայի նախագահ»,- ասել է նա։

Նրա խոսքով, ընտրացուցակներում ընդգրկվել է 143 հազար 651 մարդ, իսկ կրկնակի ընտրություններին մասնակցությունը կազմել է 70 տոկոս։ Ընդհանուր առմամբ, քվեարկել է 100412 ընտրող։ Բոլոր թեկնածուներին դեմ է քվեարկել 2065 մարդ։

Մարշանդն ասել է, որ անվավեր է ճանաչվել 1687 քվեաթերթիկ:

ԿԸՀ նախագահի փոխանցմամբ՝ մարտի 1-ին քվեարկած ընտրողների թիվը գրեթե 1000 մարդով գերազանցել է ընտրությունների առաջին փուլին մասնակցածների թվին։

Փետրվարի 15-ին առաջին փուլում քվեարկել է ընդամենը 98 հազար 790 ընտրող, այդ ժամանակ Գունբան ստացել է 46,38 տոկոս, իսկ Արձինբան՝ 36,92 տոկոս ձայն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում