Մի կոստյումի պատմություն

Հագուստը, որը կրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին փետրվարի 28-ին Սպիտակ տանը ԱՄՆ նախագահի հետ հանդիպման ժամանակ, դարձել է Դոնալդ Թրամփին նյարդայնացնող փոքր, բայց նշանակալի գործոններից մեկը, գրում է Axios-ը՝ վկայակոչելով երկու աղբյուր։
Հրատարակության համաձայն՝ Թրամփի խորհրդականները բազմիցս ասել են Զելենսկու թիմին, որ նրա համար « ավելի հարգալից» կլինի Սպիտակ տուն այցի ժամանակ հրաժարվել իր « զինվորական համազգեստից»։
Ուկրաինայի նախագահը Թրամփի հետ հանդիպմանը ժամանել է սովորականից ավելի ֆորմալ սև հագուստով՝ ուկրաինական ազգային խորհրդանիշներով, բայց առանց կոստյումի։
Փետրվարի 28-ին CNN-ը գրել էր նաև, որ Զելենսկու հետ Թրամփի և Վենսի վեճի պատճառներից մեկը Ուկրաինայի նախագահի հագուստն է։
Այս մասին տեսանյութ է հրապարակել նաև DW-ն։
Կարծիքներ