Իսպաանիայի Լա լիգա․Կադիսը պարտվեց, Հարոյանը չմասնակցեց հանդիպմանը
Իսպաանիայի Լա լիգայի 4-րդ տուրի շրջանակում, «Կադիսը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը, սեփական հարկի տակ ընդունել էր «Ռեալ Սոսյեդադին»: Այս մասին գրում է Armsport.am-ը։
Տանտերերը պարտվեցին 0-2 հաշվով: Հաղթող թիմի կազմում դուբլի հեղինակ դարձավ Միկել Օյարսաբալը: Ավելին, «Կադիսը» խաղն ավարտեց 10 ֆուտբոլիստով: 83-րդ րոպեին խաղադաշտից հեռացվեց Կալան: Վարազդատ Հարոյանը մնաց պահեստայինների նստարանին:
Այս պարտությունից հետո «Կադիսը» մնաց 2 միավորով, իսկ «Սոսյեդադը» 9 միավորով այս պահին երրորդն է:
Կարծիքներ