Եթե ընդդիմությունն ասելիք ունի, կարող է ասել իր դեմքով, ոչ թե տնտեսվարողների շարքում գործիչներ դնելով. Չախոյան

Եթե ընդդիմությունն ասելիք ունի, կարող է ասել իր դեմքով, ոչ թե տնտեսվարողների շարքում գործիչներ դնելով. Չախոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է արդեն տևական ժամանակ շարունակվող տնտեսվարողների բողոքի ակցիաներին:

«Տնտեսվարողների բողոքի ակցիան սահուն վերածվեց Ռոբերտ Քոչարյանի գովքի, «ցեղասպանության ուրացման» ու «թուրքացման» դեմ պայքարի։

Եթե ընդդիմությունն ասելիք ունի, ապա դա կարող էր անել իր դեմքով և ոչ թե տնտեսվարողների շարքերում գործիչներ ներդնելով։

Չնայած, որ ընդդիմությունը վաղուց արդեն երես չունի փողոց դուրս գալու՝ նոր չեն պախարակվել»,- գրել է Չախոյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում