ՀՀ վարչապետին հրավիրել են Մոսկվայում անցկացվելիք Հաղթանակի 80-ամյակի տոնակատարությանը
![ՀՀ վարչապետին հրավիրել են Մոսկվայում անցկացվելիք Հաղթանակի 80-ամյակի տոնակատարությանը](https://freenews.am/uploads/images/image_750x_67a9c241880bb.jpg)
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում Հաղթանակի օրվա միջոցառումներին պաշտոնական հրավեր է ստացել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում այդ մասին հայտնել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
«Ցանկանում եմ նշել, որ մի քանի ամսից բոլոր ռուսները նախկին Խորհրդային Միության ժողովուրդների հետ միասին կնշեն Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակը։ Պաշտոնական հրավեր է ուղարկվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ մասնակցելու Մոսկվայում կայանալիք հանդիսավոր միջոցառումներին»,- ասել է Կոպիրկինը։
Նրա խոսքով՝ շատ արժեքավոր է, որ ինչպես նախկինում, այնպես էլ այժմ Ռուսաստանին և Հայաստանին միավորում է ժողովուրդների սխրանքի հիշատակի նկատմամբ հարգանքը:
«Դա հատկապես կյարևոր է՝ մեր ընդհանուր Հաղթանակի ուղղությամբ հարձակումների պայմաններում»,- նշել է դիվանագետը։
Կարծիքներ