Դարպաս համայնքում տուֆով սալարկվել է 900 գծամետր ճանապարհ

Դարպաս համայնքում տուֆով սալարկվել է 900 գծամետր ճանապարհ

Պետություն-համայնք համաֆինանսավորմամբ իրականացվող Լոռու մարզի Դարպասի ներհամայնքային ճանապարհահատվածի նորոգման աշխատանքներնավարտվել են, և դեկտեմբերի 1-ին պաշտոնապես բացվել է ճանապարհը:

 

Բացման արարողությանը ներկաեն եղել Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, Դարպասի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Ալոյանը, ծրագրի պատասխանատուներ, համայնքի բնակիչներ:

 

Դարպասի 1-ին, 2-րդ և 6-րդ փողոցները չէին նորոգվել շուրջ 40 տարի: Ծրագրի արժեքը կազմել է 43 միլիոն դրամ, որի 60 տոկոսը վճարել է պետությունը, մնացած մասը՝ համայնքը: Արդյունքում՝ վերանորոգվել է 900 գծամետր ճանապարհ՝ տուֆով սալարկման միջոցով:

 

Շինարարություն իրականացրել է «Արմեն և Տիգրան» ՍՊԸ-ն, աշխատանքներում ընդգրկված են եղել համայնքի բնակիչները: Ճանապահը համայնքի կենտրոնական փողոցի մի հատվածն է, որը կապում է Դարպասը Վանաձորին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում