Կառավարությունը առաջարկում է Նոր տարվա հանգստյան օրերը կրճատել 5-ով

Կառավարությունը առաջարկում է Նոր տարվա հանգստյան օրերը կրճատել 5-ով

Կառավարությունը առաջարկում է Նոր տարվա հանգստյան օրերը կրճատել 5-ով։

«Այն կարգավորումները, որ մենք ունենք այսօր, ՀՀ տնտեսական կյանքից, ըստ էության, ջնջում են տասը օր, որի ընթացքում խրախճանքի տասնօրյակ է հայտարարվում, այսօրվա Հայաստանի ապագայով հետաքրքրված ու դրա համար պատասխանատու յուրաքանչյուր անձ չի կարող թույլ տալ նման շռայլություն», - ասաց Վահան Քերոբյանը։

Որոշման նախագիծը ներկայացրած էկոնոմիկայի նախարարությունը բերել է հիմնավորումներ, ըստ որոնց՝ հանգստյան օրերի նման քանակն ազդում է տնտեսության վրա։ Ըստ նախարարության հաշվարկների՝ հինգ լրացուցիչ աշխատանքային օր հունվարին ունենալու դեպքում համախառն ներքին արտադրանքը կաճի 88,6 միլիարդ դրամով, առևտուրը՝ 47,5 միլիարդ դրամով, արդյունաբերությունը՝ 35,4 միլիարդ դրամով, ծառայությունները՝ 34 միլիարդ դրամով, գյուղատնտեսությունը 3,5 միլիարդ դրամով։ 

Նիկոլ Փաշինյանը առաջարկեց խուճապի չմատնվել և հավելեց, որ քննարկումներ սկսելու ժամանակ կա և նախագիծը միշտ էլ կարելի է հետ կանչել։

 

Յուրաքանչյուր հայ պետք է մտածի ամեն օր ավելի բարձր տնտեսական արժեք ստեղծելու մասին, որպեսզի ունենաք հզոր երկիր՝ մրցունակ տնտեսությամբ

Ապրիլի 15-ի կառավարության նիստում ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ներկայացրել է «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է կրճատել Ամանորյա ոչ աշխատանքային օրերի թիվը և ոչ աշխատանքային օրերի ցուցակից հանել հունվարի 2-ը, 3-ը, 4-ը, 5-ը և 7-ը։

«Այս նախագիծն ուղղված է ՀՀ ամուր տնտեսության կայացմանը։ Այն կարգավորումները, որոնք մենք ունենք այսօր, Հայաստանի տնտեսական կյանքից, ըստ էության ջնջում են 10 օր։ Այսօրվա ՀՀ-ի ապագայով հետաքրքրված և դրա համար պատասխանատու յուրաքանչյուր քաղաքացի չի կարող թույլ տալ նման շռայլություն։ Եվ մենք պարտավոր ենք փոխել մեր վերաբերմունքը Հայաստանը կերտելու մեր մոտեցումներին»,- նշել է Վահան Քերոբյանը։

Կառավարության 2021թ. ապրիլի 15-ի նիստը

https://bit.ly/3tlWx1j

 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում