Google-ն աստիճանաբար տեղափոխում է իր աշխատակիցներին Ռուսաստանից
Ամերիկյան Google ընկերությունն աստիճանաբար իր աշխատակիցներին տեղափոխում է Ռուսաստանից դուրս։ Այս մասին հայտնել է Bloomberg-ը՝ հղում անելով ընկերության աղբյուրներին։
Թեև Google-ը դեռ չի դադարել աշխատել Ռուսաստանում, կորպորացիան սկսել է իր անձնակազմին երկրից հանգիստ դուրս բերել մի քանի շաբաթ առաջ, գործակալությանը հայտնել են գաղտնի աղբյուրները։ Bloomberg-ը նշում է, որ Google-ի պաշտոնյան հրաժարվել է մեկնաբանել իրավիճակը։
Կարծիքներ