Ռուսաստանին` Չինաստանի ռազմական աջակցության ապացույցներ չկան. Սալիվան

Ռուսաստանին` Չինաստանի ռազմական աջակցության ապացույցներ չկան. Սալիվան

ԱՄՆ իշխանությունները ներկայումս չեն տեսնում Ռուսաստանին Չինաստանի ռազմական աջակցության ապացույցներ Ուկրաինայում ռազմական գործողության լույսի ներքո, բայց չգիտեն, թե իրավիճակը հետագայում ինչպես կզարգանա: Այս մասին երեքշաբթի օրը Սպիտակ տանը կայացած ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։

Սալիվանի խոսքով՝ Բայդենը Սի Ցզինպինի հետ զրույցում հասկացրել է, թե ինչ հետեւանքներ կունենան, եթե չինական կողմը ռազմական օգնություն ցուցաբերի Ռուսաստանի Դաշնությանը։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում