Բախման հետևանքով տուժածների նոր թիվ է հրապարակվել. նրանցից մեկը վիրահատվում է

Բախման հետևանքով տուժածների նոր թիվ է հրապարակվել. նրանցից մեկը վիրահատվում է

Ժամը 22:30-ի դրությամբ տուժած քաղաքացիների թիվը «Հերացի» համալսարանական հիվանդանոցում հասել է 28-ի: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը:

Տուժածներից 21-ը ոստիկաններ են, 7-ը՝ քաղաքացիական անձինք: Բոլոր տուժածներին տրամադրվում է անհրաժեշտ բուժօգնությունը ողջ ծավալով:

Տուժածներից մեկը ներկա պահին վիրահատվում է, մյուս 27-ը գտնվում են հետազոտման փուլում:

ՀՀ առողջապահության նախարարության տեղեկացմամբ էլ՝ ժամը 22:30-ի դրությամբ տարբեր բժշկական կենտրոններ է դիմել 42 անձ, նրանցից 22-ը ոստիկանության ծառայողներ են:

Բոլորը գտնվում են հետազոտման փուլում: Քաղաքացիների առողջական վիճակի մասին կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Նշվում է, որ այս պահին առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը փոխնախարար Արմեն Նազարյանի հետ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում է:

Հիշեցնենք, որ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները այսօր նախաձեռնել էին արտահերթ նիստ, որի օրակարգում ԱԺ հայտարարության նախագիծն էր հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում