ՏԿԵ նախարարի տեղակալը չեխական ընկերության ներկայացուցիչների հետ քննարկել է Ստեփանավանի օդանավակայանի վերակառուցման հարցը
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է չեխական «Բալուս Տեք» (Balus Tech) ընկերության ներկայացուցիչներին։
Հանդիպման ընթացքում «Բալուս Տեք» ընկերության տնօրեն Վլադիմիր Նեմեցը ներկայացրել է ընկերության գործունեությունը և Հայաստանում ավիացիայի ոլորտում նախատեսվող ծրագրերը։
Հանդիպման ընթացքում մասնավորապես քննարկվել են Ստեփանավանի օդանավակայանի վերակառուցմանը, ինչպես նաև տարածքում փոքր ինքնաթիռների արտադրության կազմակերպանը վերաբերող հարցեր։
ՏԿԵ նախարարի տեղակալը ողջունել է չեխական ընկերության նախաձեռնությունը՝ պատրաստակամություն հայտնելով հետագա համագործակցության վերաբերյալ։
Քննարկումների արդյունքում որոշվել է կազմակերպել ևս մեկ հանդիպում չեխական ընկերության ներկայացրած նախագիծն ավելի մանրամասն դիտարկելու նպատակով, որն իրագործման հնարավորության դեպքում կներկայացվի ՀՀ կառավարությանը։
Կարծիքներ