Հայաստանի ձյուդոյի հավաքականները հուլիսի 16-19-ը կմասնակցեն Եվրոպայի գավաթի առաջնություններին
Հայաստանի ձյուդոյի պատանեկան և երիտասարդական հավաքականները օլիմպավանում երեկ ավարտել են ծրագրված ուսումնամարզական հավաքը: Տեղեկացնում են ՀԱՕԿ-ից։
Թիմերն այսօր մեկնում են Թբիլիսի, որտեղից կեսգիշերին համապատասխան չվերթներով կուղևորվեն Ռումինիա և Չեխիա: Այդ երկրներում հուլիսի 16-ին միաժամանակ կմեկնարկեն Եվրոպայի գավաթի պատանեկան (Բուխարեստ) և երիտասարդական (Պրահա) առաջնությունները:
Պատանեկան հավաքականի ավագ մարզիչ Գոռ Հարությունյանը տատամի կուղեկցի երեք, իսկ երիտասարդականի ղեկավար Դավիթ Խաչատրյանը՝ չորս ձյուդոիստի:
Թիմերը Հայաստան կվերադառնան հուլիսի 19-ին:
Կարծիքներ