Բայկալ լճի ջրերում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել
Չորեքշաբթի երեկոյան Իրկուտսկի մարզում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Թարմացված տվյալների համաձայն՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Բայկալ լճում՝ Իրկուտսկից 103 կմ դեպի արևելք։ Աղբյուրը գտնվել է 10 կմ խորության վրա։
ՌԴ ԱԻՆ Իրկուտսկի շրջանի գլխավոր տնօրինության մամուլի ծառայության հաղորդմամբ, էպիկենտրոնում ուժգնությունը կազմել է 8,4 բալ։ Մարզի քաղաքներում սեյսմիկ իրադարձությունը զգացվել է մինչև հինգ բալ։ Անգարայի շրջանի մունիցիպալիտետների միասնական հերթապահ դիսպետչերական ծառայությունների տվյալներով՝ զոհեր և ավերածություններ չկան։
Ուժեղ ցնցումներ են զգացվել Իրկուտսկում. Երկրաշարժը զգացել են նաև Բուրյաթիայի Հանրապետության և Անդրբայկալյան երկրամասի բնակիչները։
ԱԻՆ Բուրյաթիայի գլխավոր տնօրինության տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել ժամը 20:24-ին Բայկալ լճի ջրերում: Ուժգնությունը կազմել է 6,4 մագնիտուդ։
Կարծիքներ