Որ կարողանում էիք 30 տարի Ղարաբաղն անկախացնել, հատուկ չեք անկախացրե՞լ, թե չեք ուզել. Սուքիասյան

Շատ լավ է, երբ որ մարդիկ ուզում են մի բան քննարկել, թե որտեղ սխալվեցին, որտեղ ճիշտ էին, արդյո՞ք իրենցից մի բան կախված էր:
Այս մասին Հանրային ՀԸ եթերում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ բանավեճի հրավերին և նախկին նախագահների մերժմանը:
«Ես ինչքան գիտեմ ոչ մի հայ քաղաքական գործչից կախված չի եղել ղարաբաղյան խնդրի ելքը: Եթե ուզեցել են նորից ձգձգել, նորից անհասկանալի է, թե դա մեզ ինչ ավելի մեծ վտանգների կարող էր բերել, նկատի ունեմ նաև Հայաստանը:
Իսկ եթե ուզում են ինչ-որ բաներ ուղղել այսօրվա գործող իշխաության վրա, ես դա անընդունելի եմ համարում, որովհետև բոլորիս նպատակը պետք է լինի Հայաստանը հզորացնելը: Արդեն էդ սխալներն արվել են:
Եվ ամենագլխավոր հարցը, որ յուրաքանչյուր քաղաքացի տալիս է. որ կարողանում էիք 30 տարի Ղարաբաղն անկախացնել, հատուկ չեք անկախացրե՞լ, ինադ եք ընկե՞լ, չեք ուզեցել, որ անկախանա՞: ՈՒզել ե՞ք, թե չէք ուզել:
Եթե չի անկախացել 30 տարի և ամեն մեկն էսօր տարբեր կարծիքներ են հայտնում, դրա անունը քաղաքական աճպարարարություն է»,- ասաց Սուքիասյանը:
Կարծիքներ