Ինդոնեզիայում 6.0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Ինդոնեզիայում 6.0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

6,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ինդոնեզիայի Տերնատե կղզու ափերի մոտ: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնին:

Նրա խոսքով՝ էպիկենտրոնը գտնվել է Տերնատե քաղաքից 145 կմ դեպի արևմուտք (բնակչությունը ՝ մոտ 101 հազար մարդ), որը գտնվում է Հյուսիսային Մալուկու նահանգում: 

Զոհերի և ցունամիի վտանգի մասին չի հաղորդվում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում