Արցախա-ադրբեջանական շփման գծում հակառակորդը կիրառել է բանակային օդուժ
Արցախա-ադրբեջանական շփման գծում հակառակորդը կիրառել է բոլոր հրթիռահրետանային միջոցները, բացառությամբ մեկ երկու ամենամեծ տրամաչափի հրթիռային միջոցների։ Այս մասին հայտնել է Արծրուն Հովհաննիսյանը:
«Այս պահին կատարվում են ճշտումներ։ Բայց կան տարբեր տեղեկություններ, որ հավաքել ենք, բացառությամբ մեկ-երկու ամենամեծ տրամաչափի հրթիռային միջոցների, մնացած բոլոր միջոցներն, ըստ էության, Ադրբեջանը կիրառել է։ Նաև կիրառել է բանակային օդուժը՝ այսինքն, ավիառումբեր, թռչող սարքեր, ինքնաթիռներ, ուղղաթիռներ, ԱԹՍ-ներ և այլն»,- նշեց Հովհաննիսյանը։
Անդրադառնալով հարցին, արդյոք ՀՀ ԶՈւ-ն նույնպես պատրաստվում է կիրառել ավիացիոն տեխնիկա, Միասնական տեղեկատվական կենտրոնի պաշտոնական ներկայացուցիչը հայտնեց, որ ԶՈւ հրամանատարությունը, երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունն իրականացնում է լիարժեք կառավարում։
«Նրանք լիովին վերահսկում են իրավիճակը և ըստ անհրաժեշտության, այն զինատեսակները, որոնք նպատակահարմար կգտնվեն տվյալ մարտական իրավիճակում կիրառելու՝ վստահաբար կկիրառվեն»,- շեշտեց Հովհաննիսյանը։
Կարծիքներ