Սոֆիայի օդանավակայանից տարհանվել են հազարավոր ուղևորներ

Սոֆիայի օդանավակայանից տարհանվել են հազարավոր ուղևորներ

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայի գլխավոր օդանավակայանի կենտրոնական տերմինալներից տարհանվել են հազարավոր ուղևորներ՝ կապված սպասասրահներից մեկում պայթուցիկ սարքի տեղադրման մասին հաղորդագրության հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է «Ռեգնում» գործակալությունը:

Նախնական տվյալներով՝ ահազանգը ստացվել է տեղական ժամանակով ժամը 16:04-ին։ Անհայտ անձը, ով զանգահարել է փրկարար ծառայության գլխավոր համարին, հայտարարել է Սոֆիայի օդանավակայանի աշխատանքը ապակայունացնելու մտադրության մասին։ Դեպքի հետ կապված այլ մանրամասներ չեն հաղորդվում: Միայն նշվում է, որ դեպքի վայր ժամանած մասնագետները վտանգավոր առարկաներ չեն հայտնաբերել։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում