Կոլումբիայի նախագահը կայցելի Վենեսուելա՝ հանդիպելու Մադուրոյի հետ

Կոլումբիայի նախագահը կայցելի Վենեսուելա՝ հանդիպելու Մադուրոյի հետ

Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն շաբաթ օրը կայցելի Վենեսուելա՝ հանդիպելու իր գործընկեր Նիկոլաս Մադուրոյի հետ։ Այս մասին հայտարարել է Կարակասում Կոլումբիայի դեսպան Արմանդո Բենեդետտին։ Այցի մասին նախապես չի հայտարարվել։

«Այսօր նախագահ Գուստավո Պետրոյի երկրորդ այցը կլինի Կարակաս՝ Կոլումբիայի և Վենեսուելայի հարաբերությունների վերականգնումից հետո»,- գրել է դեսպանը Twitter-ում։

El Tiempo թերթը , հղում անելով Կոլումբիայի նախագահական վարչակազմի աղբյուրներին, հայտնել է, որ Պետրոն կմեկնի Կարակաս՝ «արտահերթ հանդիպման Մադուրոյի հետ»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում