Ադրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են հետհակամարտային իրավիճակը տարածաշրջանում
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել իր իրանցի գործընկեր Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հետ, հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն:
Նշվում է, որ գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր, ինչպես նաև հետհակամարտային շրջանում տարածաշրջանում տիրող իրավիճակը։
Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են ադրբեջանա-իրանական տնտեսական, առևտրային և հումանիտար համագործակցության պետական հանձնաժողովի համանախագահների վերջին հանդիպումներից բխող հարցերը և հետագա անելիքները։
Բայրամովը նշել է, որ չնայած Ադրբեջանի կողմից ներկայացված խաղաղության առաջարկներին, տարածաշրջանում հարաբերությունների կարգավորմանը նպաստող նախաձեռնությունները, իբր թե Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ Հայաստանի ղեկավարության շարունակվող «սադրանքները» հարված են հասցրել այդ ջանքերին։
Կարծիքներ