Կոլումբիան կառաջարկի ճանաչել Պաղեստինը որպես ՄԱԿ-ի լիիրավ անդամ
Կոլումբիան կառաջարկի Պաղեստինին տրամադրել ՄԱԿ-ի լիիրավ անդամի կարգավիճակ։ Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է երկրի նախագահ Գուստավո Պետրոն։
«Կոլումբիան ՄԱԿ-ին առաջարկ կներկայացնի Պաղեստինը որպես լիիրավ անդամ երկիր ճանաչելու վերաբերյալ»,- գրել է նա X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter): Պաղեստինն այժմ դիտորդ պետության կարգավիճակ ունի, որը ՄԱԿ-ի անդամ չէ։
Պետրոն նաև անվանել է Իսրայելի հարվածները Ալ-Շիֆա հիվանդանոցին «կոտորած, որը սանձազերծել է [Իսրայելի վարչապետ Բենիամին] Նեթանյահուն»։
Կարծիքներ