ՌԴ-ում սկսել են փորձարկել պատվաստանյութերի միքս, որը միաժամանակ կպաշտպանի բազմաթիվ վիրուսներից
Ռուսական «Գամալեա» կենտրոնի մասնագետներ սկսել են նախակլինիկական հետազոտություններ՝ պատվաստանյութերի համար նախատեսված հարթակի վրա, որը կարող է հետագայում պաշտպանել մի քանի տարբեր վիրուսներից կամ նույն վիրուսի մի քանի տարբերակներից:
Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը:
«Սա պատվաստանյութ է, որը մենք այժմ սկսել ենք փորձարկել կապիկների վրա նախակլինիկական փորձարկումների ժամանակ: Այս տեխնոլոգիայի գաղափարն այն է, որ հնարավորություն է տալիս մարդուն պաշտպանել նույն պաթոգենի տարբեր շտամներից կամ նույնիսկ մարդկային պոպուլյացիայում միևնույն ժամանակ շրջանառվող տարբեր վիրուսներից։ Նման մոտեցումը հնարավոր է գրիպի և կորոնավիրուսային վիրուսների տարբեր շտամերի դեպքում», - ասել է նա։
Կարծիքներ