Վիտրենկո. տարեսկզբից Ուկրաինայի տարածքով գազի տարանցման օրական ծավալը գրեթե կրկնակի կրճատվել է
Այս տարվա սկզբից Ուկրաինայի տարածքով մղվող գազի օրական ծավալները օրական 180 մլն խմ-ից նվազել են մինչև 100 մլն խմ-ից պակաս:
Այդ մասին ուրբաթ օրը հայտարարել է «Նաֆտոգազ» ընկերության խորհրդի նախագահ Յուրի Վիտրենկոն:
Հունվարի սկզբին Ուկրաինայի գազի փոխանցման համակարգի օպերատորը հաղորդեց, որ ռուսական «Գազպրոմ» ընկերությունը երկրի տարածքով գազի տարանցումը դեկտեմբերի վերջին օրական մոտ 180 մլն խմ-ից կրճատել է օրական 130 մլն խմ-ի:
Ռուսաստանը և Ուկրաինան 2019 թվականի դեկտեմբերի վերջին պայմանավորվեցին երկարաձգել գազի տարանցման պայմանագիրը 2020 թվականից մինչև 2024 թվականը՝ պայմանագիրը ևս տասը տարով երկարաձգելու հնարավորությամբ:
Կարծիքներ