ԱՄՆ-ը շարունակում է կենտրոնացած մնալ դիվանագիտական առաջընթացի և լարվածության թուլացման վրա․ Դոնֆրիդ
ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Կարեն Դոնֆրիդը Բրյուսել կատարած այցի ընթացքում ՆԱՏՕ-ի իր գործընկերներին տեղեկացրել է այս շաբաթվա սկզբին Ուկրաինա և Ռուսաստան իր այցերի արդյունքների մասին: Այս մասին հինգշաբթի օրը կայացած հերթական ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Կարին Ժան Պիերը։
«Մենք մշտապես սերտ խորհրդակցության մեջ ենք մեր եվրոպացի դաշնակիցների և գործընկերների հետ՝ որոշելու լավագույն ձևաչափը անվտանգության բանակցությունների վերաբերյալ հաջորդ քայլերի համար, որոնք վերջերս համաձայնեցվել են նախագահներ Ջո Բայդենի և Վլադիմիր Պուտինի կողմից», - ասել է նա։
Նա ընդգծել է, որ Միացյալ Նահանգները շարունակում է կենտրոնացած մնալ դիվանագիտական առաջընթացի և լարվածության թուլացման վրա։
Կարծիքներ