Լեհաստանը չի վախենում առանց գազի մնալ Գազպրոմի հայտարարություններից հետո

Լեհաստանը չի վախենում առանց գազի մնալ Գազպրոմի հայտարարություններից հետո

Լեհաստանի կառավարության մամուլի քարտուղար Պյոտր Մյուլլերն ասել է, որ հանրապետությունը չի վախենում Գազպրոմի հայտարարությունից հետո մնալ առանց գազի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Այնուամենայնիվ, Լեհաստանի կառավարության խոսնակը նախազգուշացրել է, որ վառելիքի գները կարող են աճել՝ հաշվի առնելով ռուսական էներգետիկ ընկերության վերջին հայտարարությունը՝ կապված Եվրոպա գազի մատակարարման սահմանափակումների հետ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում