Էստոնիայի վարչապետը հայտարարել է կառավարության հրաժարականի մասին
Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասը հայտարարել Է իր գլխավորած կաբինետի հրաժարականի մասին: Հուլիսի 15-ին այդ մասին հաղորդել Է ERR պետական հեռուստառադիոհաղորդումների ընկերությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Կառավարության ղեկավարը հանդես Է եկել նախարարների կաբինետի հրաժարականի մասին պաշտոնական հայտարարությամբ»,- տեղեկացրել Է ռադիոկայանը: Ռադիոկայանի տվյալներով՝ Կալլասն առաջիկա ժամերին հանդես կգա զեկույցով նոր կաբինետ կազմելու սկզբունքների մասին: Այն կազմել Կալլասին առաջարկել Է Էստոնիայի նախագահ Ալար Կարիսը: «Սակայն այդ լիազորությունները վարչապետը կստանա, եթե դրա օգտին քվեարկի խորհրդարանի պատգամավորների մեծամասնությունը»,- ճշտել Է ռադիոկայանը:
Կալլասը վարչապետի պաշտոնն զբաղեցել Է վերջին մեկուկես տարվա ընթացքում: Դեռ անցյալ շաբաթ նա ասել Է իր պաշտոնաթողության հնարավորության մասին՝ կառավարող կոալիցիայում ճգնաժամի պատճառով:
Հունիսի 3-ին Էստոնիայի նախագահը պաշտոնից ազատել Է ԱԳՆ-ի, ՆԳՆ-ի ղեկավարներին եւ եւս հնգ նախարարների, որոնք կառավարությունում ներկայացնում Էին Ցենտրիստական կուսակցությունը: Կառավարող կոալիցիայում տարաձայնությունների պատճառ Է դարձել խորհրդարանում ցենտրիստների կողմից քվեարկությունն Էստոներենով տարրական կրթության մասին օրինագծի դեմ, որին հավանություն Էր տվել կառավարությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ