Օձերի ակտիվության շրջան․ ինչպե՞ս զգուշանալ և ինչպե՞ս վարվել

Օձերի ակտիվության շրջան․ ինչպե՞ս զգուշանալ և ինչպե՞ս վարվել

Հայաստանում հանդիպում են 23 տեսակի օձեր, որոնցից թունավոր են իժերի 3 տեսակները և անդրկովկասյան գյուրզան:

 

Շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացնում են, որ ըստ վիճակագրական տվյալների՝ օձերի խայթոցներից մահացությունների դեպքում մարդկանց մոտ 40 տոկոսը մահացել է ոչ թե թույնից, այլ սարսափից։

Ոչ թունավոր օձերի խայթոցի դեպքում՝ վերքն անհրաժեշտ է մշակել այնպես, ինչպես ցանկացած փոքր վերք։

 

Թունավոր օձի խայթոցի դեպքում՝ անհրաժեշտ է սահմանափակել տուժածի շարժումները և սեղմել խայթած հատվածի շուրջը, որպեսզի արյունը դուրս հոսի վերքից։

 

Չի թույլատրվում՝

 

- խայթած վերջույթին՝ վերքից վերև, լարան (ժգուտ) դնել.

- խայթոցի տեղում կտրվածք անել.

- սառույց դնել կամ այրել.

- տուժածին ալկոհոլ առաջարկել.

- տալ դեղորայք, քանի որ դրանք թույլ չեն տա ճիշտ գնահատել նրա օբյեկտիվ վիճակը:

 

Տեսանյութում օգտագործվել են կադրեր Կարմիր խաչի իրազեկման հոլովակներից:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում