Իրանը նոր բալիստիկ եւ թեւավոր հրթիռներ է ներկայացրել
Իրանի զինված ուժերը մշակել են նոր բալիստիկ հրթիռ, որի փորձարկումն օգոստոսի 20-ին հեռարձակել Է IRIB հեռուստառադիոհաղորդումների կորպորացիան:
Խոսքը վերաբերում Է «երկիր - երկիր» դասի բալիստիկ հրթիռին, որն ստացել Է «Հաջ Քասեմ» անվանումն ի պատիվ հունվարին ամերիկացի զինվորականների կողմից սպանված գեներալ Քասեմ Սուլեյմանիի:
Բացի դրանից, ցուցադրվել Է «Աբու Մահդի» նոր թեւավոր հրթիռը, որն անվանվել Է ի պատիվ իրաքցի շիաների «Ալ Խաշդ աշ Շաաբի» կազմավորման հրամանատար Աբու Մահդի ալ Մուհանդիսի, որը զոհվել Է Սուլեյմանի հետ մեկտեղ: Իրանի նախագահ Հասան Ռոուհանին կարեւոր Է համարել նոր հրթիռների փորձարկման մասին նորությունը: «Մենք պետք Է ցամաքում եւ ծովում (թշնամուն) կասեցնենք հրթիռների միջոցով»,- նշել Է նա:
Իրանը 1990-ական թվականներց ի վեր զբաղվում Է սեփական հրթիռային ծրագրի զարգացմամբ: Երկիրը որոշակի հաջողությունների Է հասել բալիստիկ հրթիռների մշակման բնագավառում:
Ըստ որում Թեհրանը հրաժարվում Է բանակցություններ վարել իր հրթիռային ճյուղի սահմանափակման շուրջը՝ դա պատճառաբանելով այն բանով, որ տարածաշրջանում իր ախոյանները նույնպես սպառազինության են վերցրել համանման դասի հրթիռներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ