Ոստիկանության հայտարարությունը
Հարգելի՛ քաղաքացիներ
Կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված քաղաքացիների և ոստիկանության ծառայողների համար անվտանգ և առողջության համար անվնաս պայմաններ ապահովելու, ինչպես նաև արագ և արդյունավետ սպասարկում իրականացնելու նպատակով ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ այսուհետ Ճանապարհային ոստիկանության Երևանի հաշվառման-քննական բաժնում տրանսպորտային միջոցի նկատմամբ գրավի իրավունք գրանցելու և տրանսպորտային միջոցի օտարման նկատմամբ սահմանափակումների վերաբերյալ տեղեկանք ստանալու նպատակով անհրրաժեշտ է Ձեր դիմումներն առցանց ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստով:
Կարծիքներ