Փելոսին մտադիր է այցելել Ճապոնիա, Կորեայի Հանրապետություն եւ Սինգապուր. NBC

Փելոսին մտադիր է այցելել Ճապոնիա, Կորեայի Հանրապետություն եւ Սինգապուր. NBC

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին, գլխավորելով ամերկացի օրենսդիրների պատվիրակությունը, հուլիսի 29-ին կսկսի իր շրջագայությունն Ասիայում, Տայվան հնարավոր ուղեւորության վերաբերյալ որոշում առայժմ ընդունված չԷ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել Է NBC հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներ:

Աղբյուրների տվյալներով՝ Փելոսին կայցելի տարածաշրջանում ԱՄՆ-ի դաշնակից երկրներ, այդ թվում Ճապոնիա եւ Հարավային Կորեա, ինչպես նաեւ Մալայզիա եւ Սինգապուր:

«Աղբյուրներց մեկը, որը հուլիսի 28-ին ցերեկը ծանոթացել Է ուղեւորության պլանին, ասել Է, որ Տայվան այցելելու հնարավորությունն այնտեղ նշված Է որպես «անորոշ»,- ասված Է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում