Կամչատկայում Շիվելուչ հրաբուխը մոխիր է նետել մինչև 5,5 կմ բարձրության վրա

Կամչատկայում Շիվելուչ հրաբուխը մոխիր է նետել մինչև 5,5 կմ բարձրության վրա

Կամչատկայի Շիվելուչ հրաբուխը մոտ 5,5 կմ բարձրության վրա մոխրի սյուն է նետել։ Ուստ-Կամչատսկ գյուղում հնարավոր է մոխրի թեթև անկում, հինգշաբթի հայտնել են ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության տարածաշրջանի գլխավոր վարչությունից։

Շիվելուչը Կամչատկայի ամենահյուսիսային գործող հրաբուխն է։ Այն գտնվում է Կլյուչի գյուղից 50 կմ հեռավորության վրա, որտեղ ապրում է մոտ 5 հազար մարդ։ Շիվելուչի տարիքը 60-70 հազար տարի է։ Վերջին ամիսներին նրա գործունեությունը զգալիորեն աճել է։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում